Առավոտը Վաղոն ոչ թե եկավ, այլ զանգեց․
- Հարևան, չհամբերեցի գամ՝ նոր ասեմ, զանգեցի, որ մի ոտ շուտ իմանաս։
- Ի՞նչը իմանամ։
- Հիշո՞ւմ ես, առաջին պատերազմի ժամանակ ոնց էինք նեղանում, թե Գրիգոր Գուրզադյանը կամ Վիկտոր Համբարձումյանը ինչի ատոմային ռումբ չեն ստեղծում, որ գցենք ազերիների վրա ու պրծնենք դրանցից։
- Ո՞նց չեմ հիշում։
- Հենց նոր գլխի ընկա՝ ինչի չստեղծեցին։
- Ինչի՞։
- Որ Ադրբեջանը ատոմային ռումբ չունենա։
- Վաղո, կարող ա՞ լրիվ չես զարթնել, իբր ինչ ես ասում։
- Նրանք շատ հեռատես մարդիկ էին։ Հաստատ իմացել են, որ վերջում մի հողատու ա գալու ու հողերի հետ մեր ամբողջ զենքն ու տեխնիկան էլ ա հանձնելու Ադրբեջանին։ Այսինքն, եթե ստեղծեին, էսօր Ադրբեջանը ատոմային ռումբ էլ կունենար ու հետը էլ խոսալ չէր ըլնի։
- Ուզում ես ասես, որ ոչ թե մեր հանդեպ են չուզողություն արել, այլ Ադրբեջանի՞։
- Հա։
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ